Դասընթացի նպատակը սկսնակ և փորձառու վեբ ծրագրավորողների վերապատրաստումն է։ Դասընթացը սկսվում է JavaScript-ի խորը ուսումնասիրությամբ, այդ թվում՝ EcmaScript-ի իրականացման դետալների քննարկումով։ Հաջորդիվ ամփոփ անցում է կատարվում դեպի վեբ արձանագրություններ և հիմնական հասկացություններ, որոնք կիրառվում են վեբի frontend-ում և backend-ում։ Հատուկ ուշադրություն է դարձվում Chrome Dev Tools 10 և ավել գործիքների մանրամասն օգտագործմանը։ Դասընթացն ավարտվում է վեբ հավելվածների նախագծման և իրականացման ամբողջական օրինակներով։ Ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ակնհայտորեն կանդրադառնան մասնակիցների աշխատանքային կարիերայի վրա։