Web With JS (Frontend, Backend) դասընթացի շնորհիվ ձեռք կբերեք սկսնակից մինչև պրոֆեսիոնալ մակարդակի ծրագրավորողին անհրաժեշտ բոլոր տեսական և գործնական հմտությունները: Բացի JavaScript ծրագրավորման լեզվից, HTML/CSS-ի ուսումնասիրությունից, կտիրապետեք նաև իրական ինժեներ-ծրագրավորողին անհրաժեշտ մի շարք այլ առարկաներ՝ Computer Science, ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ, ցանցեր, ինչպես նաև JavaScript-ի և համապատասխան Engine-ների աշխատանքի նրբությունները ցածր մակարդակում՝ արդյունքում դառնալով ավելի մրցունակ մասնագետ:
Դասընթացը լի է գործնական նախագծերով, որոնցով կհամալրեք Ձեր պորտֆոլիոն և պատրաստ կլինեք իրական աշխատանքային մարտահրավերներին: Վերջին փուլում Frontend և Backend վեբ ծրագրավորման ուղղվածությունները հնարավոր է նաև համատեղել՝ կրթվելով որպես Full Stack ծրագրավորող։