Graphic Design Level Up դասընթացի ընթացքում դուք կխորացնեք Ձեր գիտելիքները դիզայն մտածողության, խնդիրների լուծման, ինչպես նաև կուսումնասիրեք` ինչպես օգտագործել AI-ը դիզայնում: Այն ներառում է ոչ միայն տեսական նյութեր, այլև՝ գործնական աշխատանքներ, թիմային նախագծեր, workshop-եր և մասնագիտական հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Մասնակցության համար անհրաժեշտ է տիրապետել գրաֆիկ դիզայնի հիմունքներին, Adobe Illustrator/Photoshop ծրագրերին և ունենալ պորտֆոլիո։ Ընդունելությունը կատարվելու է երեք փուլով՝ ճանաչողական հարցազրույց, նախնական ընտրված մասնակիցներ և առաջադրանքի կատարում։