Graphic Design in Practice դասընթացի ընթացքում կծանոթանաք գրաֆիկ դիզայնի բազային գիտելիքներին, ինչպիսիք են` կոմպոզիցիա, գույն, գույնի տեսություն, տիպոգրաֆիա և այլ բազմաթիվ տեսական հասկացություններ: Դասընթացի բազում առավելություններից մեկն այն է, որ, բացի հարուստ տեսական գիտելիքներից, այն հագեցած է մի շարք գործնական հանդիպումներով:
Դուք կտիրապետեք Graphic Designer-ին անհրաժեշտ բոլոր գործիքներին, ինչպես նաև կհմտանաք այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Adobe Illustrator-ը և Adobe Photoshop-ը, ձեռք կբերեք բազային գիտելիքներ Adobe After Effects ծրագրից, որոնց միջոցով կզարգացնեք ձեր գործնական հմտությունները և ստեղծագործական միտքը: Ծրագրի ավարտին կունենաք բավականաչափ փորձնական գիտելիքներ և մի շարք իրականացրած նախագծեր, որոնցով կարող եք համալրել Ձեր պորտֆոլիոն: