Automated Testing with Playwright using TypeScript
Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով
Դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք թեստավորման ավտոմատացման լավագույն փորձերին։ Կսովորեք Java-ով թեստավորում Selenium WebDriver-ի միջոցով, API թեստավորում REST Assured-ի միջոցով և Playwright՝ վեբ ավտոմատացման համար։
Դուք կտիրապետեք թեստավորման հիմնական սկզբունքներին և կկարողանաք դրանք կիրառել գործնականում՝ ստեղծելով կայուն և արդյունավետ թեստավորման գործընթացներ։ Դասընթացի շրջանակում կաշխատեք պրակտիկ նախագծերի վրա՝ լրացնելով ձեր պորտֆոլիոն։
Դասընթացի 9 առավելություններ
End to End Test Automation
Դասընթացն ավարտելուց հետո դուք ձեռք կբերեք լիարժեք և խորը պատկերացում QA Automation-ի վերաբերյալ։
Հասանելիություն այլ
առարկաների վիդեոդասերին
Հարակից առարկաների հայերեն վիդեոդասերի տրամադրում։
Նկարահանվող դասեր
Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:
Գործնական դասեր
Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:
Աշխատանք իրական
պրոյեկտների վրա
Թիմային և անհատական աշխատանքներ իրական աշխատանքային միջավայրում:
Հարցազրույցների
նախապատրաստում
Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:
Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ:
Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:
Հագեցած աշխատանքային
տարածք
Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:
Workshop-եր Picsart-ում
Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։
6 ամիս՝
65,000 դրամ ամսական
Կամ ~19,500 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)
Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:
Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 65,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:
Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:
Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:
Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:
Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու հարցազրույցի, որից հետո դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին:
Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:
Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:
Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:
Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: