Academy Junior դասընթացը տրամադրում է ծրագրավորման հիմնարար գիտելիքներ՝ օգնելով մասնակիցներին կայացնել մասնագիտական կողմնորոշում ՏՏ ոլորտում։ Ծրագրի ընթացքում կծանոթանաք ծրագրավորման լեզուների հիմնական սկզբունքներին, կզարգացնեք տրամաբանական մտածողությունը և կխորացնեք մաթեմատիկական հմտությունները՝ անհրաժեշտ ծրագրավորման խնդիրներ լուծելու համար։
Բացի տեխնիկական հմտություններից, ընդգրկված է նաև անգլերենի բանավոր և գրավոր ուսուցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեխնիկական բառապաշարին։ Դասընթացի ավարտին դուք կունենաք անհրաժեշտ գիտելիքներ՝ ծրագրավորման ուղին շարունակելու համար։