UI/UX դիզայն դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ թվային արտադրանքի ստեղծման ամբողջական գործընթացին: Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և ընդգրկում է օգտատիրոջ վարքագծի ուսումնասիրություն, օգտագործելիության սկզբունքներ, գունային և տառատեսակային լուծումներ, ինչպես նաև ինտերակտիվ պրոտոտիպավորման գործիքներ։ Դուք կաշխատեք իրական նախագծերի վրա, կկատարելագործեք Ձեր հմտությունները Figma-ի միջոցով և դասընթացի ավարտին կունենաք պորտֆոլիո։
Դասընթացի ողջ ընթացքում դուք կստանաք ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ՝ ոլորտում առաջին քայլերը կատարելու համար։ Ծրագիրը մշակված է փորձառու մասնագետների կողմից՝ ապահովելով պրոֆեսիոնալ փորձառություն և արդի պահանջներին համապատասխան ուսուցում։